Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 20 » Ինիեստա. Կարող ենք նվաճել բոլոր գավաթները
12:37
Ինիեստա. Կարող ենք նվաճել բոլոր գավաթները

Լեոնի հետ խաղից հետո Barca TV-ի եթերում հեռարձակվող El Marcador հաղորդման հյուրն է եղել Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան: "Մրցաշրջանի մեկնարկն այժմ շատ մոտ է և մենք ուրախ ենք, որ ամեն ինչ լավ է դասավորվում Բարսայի համար", - ասել է Բարսայի փոխավագը:
 
"Այս մինչմրցաշրջանը կարծում եմ` մեծ օգուտ կտա մեզ: Մենք շատ ենք մարզվել և կիրակի կայանալիք խաղում կփորձենք ապացուցել բոլորին, որ լավ մարզավիճակում ենք գտնվում: Մենք ունենք հիանալի կազմ, որը կարող է 1 մրցաշրջանում նվաճել բոլոր հնարավոր գավաթները", - ասել է Ինիեստան:
 
Չնայած մարզչի փոփոխությանը, Ինիեստան կարծում է, որ թիմի փիլիսոփայությունը մնացել է նույնը. "Յուրաքանչյուր մարզիչ տարբեր է, սակայն նույնն է մեր փիլիսոփայությունը, խաղաոճը: Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ ընթանում է սահուն, այսինքն, մենք անում ենք ամեն ինչ մեքենայաբար` առանց մտածելու":
 
Լեոնի հետ խաղում իրենց փայլուն դրսևորեցին Բարսելոնա Բ-ի 2 ֆուտբոլիստները` Մունիրը և Սանդրոն: Ինիեստան կարծում է, որ այդ ֆուտբոլիստներին մեծ ապագա է սպասվում. "Բարսելոնան կարող է հանգիստ լինեն ապագայի հարցում: Մենք հիանալի երիտասարդներ ունենք, ովքեր մի քանի տարի հետո կդառնան թիմի առաջատարները: Որպես Բարսայի ավագ ես ինքս շատ հաճախ խորհուրդներ եմ տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին և դա միանգամայն ընդունելի երևույթ է: Բարսայում միշտ հիանալի մթնոլորտ է տիրում և մենք միայն ուրախությամբ ենք ընդունել և կշարունակենք ընդունել երիտասարդ ֆուտբոլիստներին":

Դիտումներ: 401 | Ավելացրեց: xacho | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: