Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 25 » Ֆրանսիական ՊՍԺ-ն մերժել է Բարսելոնայի 2-րդ առաջարկը, ինչը նշանակում է, որ Դանի Ալվեսը կմնա Բարսայում, իսկ Մարկինյոսը` ՊՍԺ-ում:
13:01
Ֆրանսիական ՊՍԺ-ն մերժել է Բարսելոնայի 2-րդ առաջարկը, ինչը նշանակում է, որ Դանի Ալվեսը կմնա Բարսայում, իսկ Մարկինյոսը` ՊՍԺ-ում:

Բարսելոնան ստիպված է պաշտպանության կենտրոնական մասի հզորացման համար նոր թեկնածուներ փնտրել: Ֆրանսիական ՊՍԺ-ն մերժել է Բարսայի 2-րդ առաջարկը, որով կատալոնացիները Մարկինյոսի դիմաց առաջարկում էին 35 միլիոն եվրո + Դանի Ալվեսին:

 

Այսպիսով` Դանի Ալվեսը կմնա Բարսելոնայում, իսկ Մարկինյոսին Բարսայում չենք տեսնի:

 

Le10sport-ը տեղեկացնում է, որ ՊՍԺ-ն Մարկինյոսին կվաճառի միայն Պեդրո Ռոդրիգեսի դիմաց, իսկ Բարսան միանշանակ նման քայլի չի գնա:

 

Barca.am-ին պարզ է դարձել, որ Բարսելոնայի թիրախում հայտնվել է Սևիլյայի 27-ամյա կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Ֆազիոն:

 

Ինչ վերաբերվում է Դանի Ալվեսին Խուան Կուադրադոյով փոխարինելուն, ապա Բարսելոնան չի հրաժարվի Կուադրադոյից և կանի ամեն ինչ` նրան ձեռք բերելու համար: Կուադրադոն Բարսայում պետք է հանդես գա ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կիսապաշտպանությունում:

 

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 390 | Ավելացրեց: xacho | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: