Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
 

Չնայած վերջերս տարածված տեղեկությունների, թե իբր Լիվերպուլը Սուարեսի համար կպահանջի 100 միլիոն եվրո, Լիվերպուլը պատրաստ է հրաժարվել Լուիս Սուարեսի ծառայություններից պայմանագրում սահմանված հրաժարագնի` 70 միլիոն եվրոյի դիմաց: 

 

Անգլիական ակումբին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ հավաստիացնում են, որ Լիվերպուլը ավելի հակված է ընդունել Բարսելոնայի առաջարկը, քանզի ակումբի կկորցնի Սուարեսին, սակայն ձեռք կբերի Ալեքսիս Սանչեզին:

 

Լիվերպուլը համաձայն է նաև Ալեքսիսի փոխարեն գործարքում ներառել Պեդրոյին, սակայն Լուիս Էնրիկեն արգելել է Պեդրոյի վաճառքը: Բացի այդ էլ, Սանչեզի ներառումով Բարսելոնան հնարավորինս քիչ գումար կծախսի Սուարեսի տրանսֆերի վրա:

 

Ինչ վերաբերվում է Բարսելոնայի մրցակից Մադրիդի Ռեալին, ապա Ֆլորենտինո Պերեսը կարծես թե հրաժարվել է Լուիս Սուարեսին ձեռք բերելու մտքից:

 

Հնարավոր գործարքը գնահատվում է 45-50 միլիոն եվրո + Ալեքսիս Սանչեզ:

 

Տեղեկացնենք նաև, որ բացի Լիվերպուլից, Ալեքսիսի ծառայություններով հետաքրքրված է նաև Արսեն Վենգերի Արսենալը:

 

Հեղինակ: xacho  Ամսաթիվ: 25.06.2014  Դիտումներ: 294  Մեկնաբանություններ: 0
 

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողՊեդրոն, ով երեկ չէր մարզվել թիմի հետ ստամոքսային խնդիրների պատճառով, այսօր վերադարձել է ընդանուր խումբ, հաղորդում է Marca-ն:

Հեղինակ: MESSI  Ամսաթիվ: 01.04.2014  Դիտումներ: 346  Մեկնաբանություններ: 1
 

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան այսօր, «Նոու Կամպում» կայացած մարզման ժամանակ ազդրի հատվածում ցավեր է զգացել և ժամանակից շուտ ավարտել մարզումը. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Հեղինակ: MESSI  Ամսաթիվ: 01.04.2014  Դիտումներ: 319  Մեկնաբանություններ: 0
 
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է տարածված այն խոսակցությունները, որ ակումբն իրեն առաջարկ է կատարել` նոր պայմանագիր ստորագրելու առիթով:
Հեղինակ: MESSI  Ամսաթիվ: 21.02.2014  Դիտումներ: 350  Մեկնաբանություններ: 0
 
Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 21-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագա»-ի հետ:
Հեղինակ: MESSI  Ամսաթիվ: 27.01.2014  Դիտումներ: 394  Մեկնաբանություններ: 5
 
Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով, տեղեկացնում է Football Espana-ն:
Հեղինակ: MESSI  Ամսաթիվ: 26.01.2014  Դիտումներ: 384  Մեկնաբանություններ: 1
 
«Բարսելոնայի» հարձակվող Խորխե Մեսսին մեկնաբանել է տարածված այն լուրերն, ըստ որի իր որդին ամռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Հեղինակ: MESSI  Ամսաթիվ: 26.01.2014  Դիտումներ: 341  Մեկնաբանություններ: 1
 
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան և թիմի ավագ Կառլես Պույոլը համալրել է հայրիկների շարքերը, հայտնում է mundodeportivo.com կայքը: Կապտանռնագույնների ավագը հայտարարել է այդ ուրախ լուրն այսօր:
Հեղինակ: MESSI  Ամսաթիվ: 25.01.2014  Դիտումներ: 360  Մեկնաբանություններ: 1
 
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայը լիովին ապաքինվել է վնասվածքից, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: 
Հեղինակ: MESSI  Ամսաթիվ: 24.01.2014  Դիտումներ: 405  Մեկնաբանություններ: 1
 
Բրազիլական «Սանթոս»-ը կարող է լրացուցիչ գումար պահանջել կատալոնական «Բարսելոնա»-ից` հարձակվող Նեյմարի տեղափոխության համար:
Հեղինակ: MESSI  Ամսաթիվ: 21.01.2014  Դիտումներ: 369  Մեկնաբանություններ: 0
« 1 2 3 »